|
Article in other languages:
|
Երուսաղեմ` (եբր. ירושלים Յերուշալաիմ, արաբ. القدس ալ-Քուդս), հին մերձարևեյլան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում` 650—840մ բարձրության վրա: Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին: Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդաիզմ, քրիստոնեություն, իսլամ: Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից:
Երուսաղեմի կարգավիճակըԵվ Իսրայելը և Պաղեստինը Երուսաղեմը պաշտոնապես համարում են իրենց մայրաքաղաքը, չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը: Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչվել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը: Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում: Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է: ՄԱԿ ԳԱ-ի 1947թ. նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես "Պաղեստինի բաժանման բանաձև", ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան: 1950թ. Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք: Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական և պետական կառույցները: 1950-1967թթ, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը: 1967թ. Յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղում իր սուվերենության մասին: Երուսաղեմի մասին օրենքով (1980թ., հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք: ՄԱԿԸ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում: Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում` Մեվասերետ-Սիոն: Դեռևս 2000թ. ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն: Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր Հյուպատոսությունը: 2006թ. օգոստոսի 15-ին Կոստա-Ռիկայի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը: Այսկերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում: Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ: Երուսաղեմ` երեք կրոնների սրբավայրԵրուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր: Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը` Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար` վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիներիը, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը: Երուսաղեմը հուդաիզմի ժամանակաշրջանումՄ.թ.ա. 960թ. Սողոմոն թագավորը Մորիա սարի վրա կառուցում է Առաջին տաճարը, որը մ.թ.ա. 586թ. ավերվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից: Բաբելոնի գերությունից վերադառնալով հրեաները կառուցում են Երկրորդ տաճարը, որը գոյատևում է 500 տարուց ավելի, և ամբողջությամբ վերակառուցվում Հերովդես թագավորի կողմից (մ.թ.ա. 34-7թթ): Երուսաղեմի տաճարը, որը եղել է բոլոր ժամանակների հոյակապ կառույցներից մեկը, Երուսաղեմի խորհրդանիշն է համարվում, վկայում նրա մեծության ու հզորության մասին: Հրեական մեծագույն սրբավայրն ամբողջությամբ ավերվում է 70 թվականին, Հռոմեական կայսր Տիտոսի (10-րդ Հռոմեական կայսր) կողմից: 1534թ. Երուսաղեմում ծնվել է լուիրական Կաբբալաի (միստիկ-փիլիսոփայական հոգևոր ուսում) հիմնադիր Արին (ռաբբի Իսահակ Լուրիա Աշկենազի): Երուսաղեմը իսլամի ժամանակաշրջանում638թ. մուսուլմանները զավթում են Երուսաղեմը, Տաճարի սարը իսլամի սրբավայր հայտարարում, և մի հարյուրամյակի ընթացքում բլուրի վրա կառուցում են Ալ-Աքսա և Ժայռի Գմբեթ մոնումենտները: Ըստ մահմեդականների Մուհամեդ մարգարեն գիշերը Կայծակ թևավոր ձիով Մեդինայից Երուսաղեմ ճանապարհորդելիս "իր սուրբ իզը դրել է Մորիա Ժայռի վրա, որը ճոճվում էր երկրի և երկնքի միջև": Կար բախում, որը հասնում էր մինչև դրախտի դարբասները, և Ժայռը ցնծության ձայն արձակեց: Բայց մարգարեն հրամայեց լռել, և ներս մտավ դրախտի դարբասներով: Իսկ Ժայռը նորից ընկավ երկրին և նորից վեր թռավ, և իր շարժման մեջ է մինչև հիմա: Երուսաղեմը քրիստոնեության ժամանակաշրջանումԵրուսաղեմում բազթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում` Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը: Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք: 1099-1187թթ ինչպես նաև 1229-1244թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները: Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններվ: Երուսաղեմում գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքությունը: Երուսաղեմի պատմությունըԵրուսաղեմի պեղումները սկսվել են 1864թ, և շարունակվում են մինչ այսօր: Մ.թ.ա. 5-4 հազարամյակ: Առաջին բնակավայրերի հնաբանական նշանները Տաճարի սարի արևելյան լեռնալանջում: Ուշ բրոնզե դարում առաջին բնակավայրը հեբուսացիների քաղաքն էր, ովքեր քանանական ժողովուրդներից մեկն են (Բ Թագ. V): Այն գտնվում էր Օֆել սարի վրա (ներկա Երուսաղեմի հարավ-արևելյան մասում): Տարբեր ժամանակներում Երուսաղեմի վրա տիրապետել են Հրեական թագավորությունը, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Սիրիան, Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆությունը, խաչակիրները, մոնղոլ-թաթարները, Էյուդների պետությունը, մամլուկների պետությունը, Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը: Երուսաղեմը աստվածաշնչյան ժամանակաշրջանումՀնգագրքում (աստվածաշնչի առաջին հինգ գրքեր` Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց, այսպես կոչված Մովսեսի Օրենքներ) Երուսաղեմը հիշատակվում է, որպես Շալեմ, կամ Հեբուս, որպես հեբուսացիների բնակավայր: Սիոն անունով, որի բացատրությունը հայտնի չէ աստվածաշնչից, առաջին անգամ կազմավորվել է հեբուսացիների քաղաքի ամրոցը:
Առաջին Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 950-586թթ)Ենթադրվում է, որ մ.թ.ա. 1000թ. հրեաները Դավիթ թագավորի ղեկավարությամբ զավթել են քաղաքը: Դավիթ թագավորը այստեղ կառուցում է իր քաղաքը, որը ստանում է «Իր Դավիթ» անունը և մեծ հանդիսությամբ այնտեղ է տեղափոխում Ուխտի Տապանակը (2Թագավորաց 6.), որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը քաղաքում, այսկերպ Դավիթը մայրաքաղաքը սուրբ քաղաք է դարձնում, որի շուրջ համախմբվում են Իսրայելի 12 ցեղերը: Մ.թ.ա. 1000-586թթ - Երուսաղեմը Հրեական թագավորության մայրաքաղաքն է: Երուսաղեմում Դավիթ թագավորը հեբուսացի Արավնից գնում է Մորիյա սարը, որտեղ ողջակեզներ էին մատուցում Իսրայելի Աստծուն: Ըստ աստվածաշնչի Մորիյան հենց այն սարն է, որտեղ տեղի է ունեցել Իսահակի զոհաբերությունը: Դավիթ թագավորը պատրաստվում է տաճար կառուցել այդ սարի վրա, սակայն Աստված Նաթան մարգարեի միջոցով արգելում է նրան կառուցել այն, այդ առաքելությունը թողնելով նրա որդի Սողոմոնի վրա:
Ժամանակի ընթացքում Մորիայի սարը, որի վրա կառուցվել է Տաճարը, Տիրոջ ռեռն է համարվում, իսկ Տաճարը` Աստծո տունը: Մարգարեներն արդեն ասում էին, որ Սիոնը (որի մաս է կազմում Մորիայի սարը), երկրի վրա Աստծո գտնվելու վայրն է, (ինչպես մի ժամանակ Սինա լեռը): Եզիկել թագավորի ժամանակ, մ.թ.ա. VIII դարում (մ.թ.ա. 727-698թթ) Տիրոպեոնի երկայնքով գտնվող գոտին մտնում է քաղաքի սահմանները: Հյուսիսային թագավորության տապալման, և ասորեցիների կողմից Դանում և Բեթ Էլումը (մ.թ.ա. 732 և 721թթ) հրեական տաճարների ավերման ժամանակ համախմբում է Իսրայելի ցեղերին Երուսաղեմի Տաճարի շուրջ` դարձնելով վեհավայր այն նրանց համար: Սողոմոն թագավորի մահից հետո Քանանի երկիրը երու թագավորություն ունեցավ` Իսրայելի և Հուդայի: Եզեկիայի թագադրությունից հետո (մ.թ.ա. 662թ.) նա հրամայեց բնաջնջեց բոլոր կուռքերը և Տաճարը վերջնականապես դարձրեց ազգային-կրոնական կենտրոն: Այս ժամանակից Հուդայում կար միայն մեկ սրբավայր, որտեղ ուխտի էին գալիս նաև սամարացիները: Մ.թ.ա. 598թ Բաբելոնի Նաբուգոդոնոսր II թագավորը զավթում է Երուսաղեմը և թալանում և ավերում Աստծո տաճարը, որը կառուցել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը: Բազմաթիվ բնակիչների Հուդայի թագավորի հետ միասին գերի են վերցնում և տանում Բաբելոն: Երբ Եդեկիան հայտարարում է Հուդան Բաբելոնից անջատելու մասին, բաբելոնացիները նորից են գրավում Երուսաղեմը և այս այս անգամ հիմնահատակ քանդում Սողոմոնի Տաճարը: Երուսաղեմի բնակիչների մեծ մասին սպանում են, իսկ մնացածներին գերության տանում Բաբելոն: Այդ ժամանակ կորչում է նաև Ուխտի Տապանակը: Երկրորդ Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 516-70թթ)Մ.թ.ա. 538թ. Բաբելոնի նվաճումից հետո Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան: Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեզսի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ: Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը: Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի: Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը: Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատճի: Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերրորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո: Մ.թ.ա. 333թ. Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին: Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալը կողմից գրավվում է Երուսաղեմը և մասսամբ ավերվում: Երուսաղեմի քաղաքապետեր
2003 թվականից Երուսաղեմի քաղաքապետն է Ուրի Լուպոլյանսկին: Արտաքին հղումներQuestions for article: խաչակրաց արշավանքներ, հուդաիզմ, ԵԳԻՊՏՈՍԻ ԿՐՈՆԸ, խաչակրաց արշավանքներ |
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
IHS Europe: Infrared Heating Systems for Home and Business.